Փետրվարի 19-ին ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի, ծննդյան օրն է: Հայաստանում Թումանյանի ծնունդը նշում ենք յուրահատուկ. օրը համարվում է նաև գիրք նվիրելու օր: «Ռենա» ռեստորանային համալիրի անձնակազմը որոշեց միանալ գիրք նվիրողերի շարքին և ուրախացնել գրքասերներին:
Ընտրեցինք 10 գիրք, որոնք վերջին ժամանակներում առավել հետաքրքրություն են ձեռք բերել ընթերցասերների շրջանում և հայտարարեցինք մրցույթ: Գրքերից յուրաքանչյուրը կարող էր նվեր ստանալ այն մասնակիցը, ով ֆեսբուքյան էջով կտարածեր իր ընտրած գիրքը և կհավաքեր առավելագույն քանակությամբ հավանումներ: Հավանումները պետք է լինեին նվազագույնը 200:
Մեկ շաբաթ տևող այս մրցույթն իսկական իրարանցում առաջացրեց ընթերցասերների մոտ:
Գրքերը նվեր ստացան հետևյալ մասնակիցները՝
Մարիաննա Պոսողյան — «Ինֆերնո»
Ռուզաննա Ղարաջյան — «451 ֆարենհայթ»
Աստղիկ Մարիկյան — «Իմ անունը կարմիր է»
Սեդա Հարությունյան — «Մեղավոր են աստղերը»
Նորայր Գաբրիելյան — «Դաշնակահարուհին»
Կարեն Այվազյան- «Երկնքից ընկան երեք խնձոր»
Էլեն Կարագուլյան — «Նվիրվելու արվեստը կամ ձոն Վարդին»
Էմիլի Սողոմոնյան «Օծանելիք»
Էմմա Քոսակյան «Կամքի ուժ»
Հաղթողները փետրվարի 20-ին եկան «Ռենա» ռեստորանային համալիր ստանալու իրենց նվերները:
Որոշեցինք անակնկալ անել ոչ միայն հաղթողներին այլ նաև մրցույթի բոլոր մասնակիցներին՝ նվիրեցինք «Ռենա» ռեստորանային համալիրի 20% զեղչի քարտ:
Մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլորին 😉
Կարող եք բաժանորդագրվել մեր նորություններին