Չոր ծնունդ

Փետրվարի 1

Ռենա Ռեստորանային Համալիր

Փետրվարի 1-ին Չոր մարքեթինգ դասընթացների մասնակիցները Վահրամ Միրաքյան գլխավորությամբ նշեցին  կուրսի առաջին տարեդարձը: Տոնական օրակարգը բաղկացած էր երկու մասից՝ կոնֆերանս և երեկույթ։ Առաջինը՝ «Չոր մարքեթինգ. կոնֆերանս 3-ը մեկում»-ը իրենից ներկայացնում էր էքսպո, աշխատանքային տոնավաճառ, ինչպես նաև ելույթներ վաճառքները մեծացնող գործիքների վերաբերյալ։

Կոնֆերանսի ընթացքում մասնակիցներից մի քանիսը, այդ թվում նաև «Ռենա» ռեստորանային համալիրի տնօրեն Գոռ Նազարյանը, հանդես եկան ելույթով: Նրանք հյուրերի և մասնակիցների հետ կիսվեցին իրենց փորձով: Յուրաքանչյուրը պատմում էր մարքեթինգային ինչ գործիքներ է կիրառել դասընթացից հետո և ինչ արդյունքներ է գրանցել:

Գոռը խոսեց ռեստորանային ոլորտում մարքեթինգային գործիքների մասին, որոնք արդյունավետ են եղել «Ռենա» ռեստորանային համալիրի  գործունեության համար: Ներկայացվեցին ինչպես վերջին շրջանի ձեռքբերումներն, այնպես էլ այն ծրագրերը, որոնք առավել գրավիչ կդարձնեն «Ռենա»-ի առաջարկները։

Կոնֆերանսի ավարտից հետո դասընթացի մասնակիցները տեղափոխվեցին «Ռենա»՝ միասին նշելու Չոր մարքեթինգ կուրսի 1 ամյակը։ Երեկույթը կարելի է բնութագրել հետևյալ բառերով՝ շուրջ հարյուր մասնակիցներ, ելույթներ ու շնորհավորանքներ, տոնական ջերմ մթնոլորտ, համեղ կերակրացանկ և բարձրորակ երաժշտություն, որն ապահովում էր DJ Relax -ը։

Հարկ է նշել, որ «Չոր ծնունդը» թվով երկրորդ երեկույթն էր «Չոր Մարքեթինգ» ակումբի համար, որ անցկացնում ենք «Ռենա» ռեստորանային համալիրում։ Առաջինը «Չոր Ամանորն» էր, որի մասին կարող եք կարդալ այստեղ և դիտել միջոցառման նկարները։


 

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին