Դեկտեմբերի 25 ին մեզ մոտ՝ «Ռենա» ռեստորանային համալիրում, կայացավ «Չոր մարքեթինգ» ակումբի ամանորյա երեկույթը: Հավաքվել էին չոր մարքեթինգ ակումբի անձնակազմը և դասընթացի մասնակից կազմակերպությունները, այդ թվում նաև Ռենա ռեստորանային համալիրի տնօրեն Գոռ Նազարյանը:
Ինչպես և նախապես պայմանավորված էր միջոցառման ընթացքում բոլորը բոլորի համար պատրաստել էին անակնկալներ և նվերներ իրենց կազմակերպությունների ապրանքների տեսքով։ «Ռենա» ռեստորանային համալիրը ևս անմասն չմնաց և բոլոր ներկաներին նվիրեց 35% զեղչի քարտեր ամբողջ տարվա համար։
Մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչներին երեկոյի ընթացքում սպասվում էին բազմաթիվ անակնկալներ, պարեր, հետաքրքիր խաղեր և մրցույթներ, որոնք ոչ միայն ապահովեցին բարձր տրամադրությունը, այլ նաև ավելի անմիջական դարձրեցին մասնակիցների շփումը միմյանց հետ:
Երեկոյի ընթացքում DJ-ը ապահովեց բազմաժանր պարային երաժշտություն, որը հաճելի էր անգամ նրանց, ովքեր խուսափում էին պարելուց: Երեկույթի մասնակցող ամենափոքրիկ հյուրերը իրենց անմիջականությամբ և ուրախ պարերով օրինակ հանդիսացան բոլորի համար:
Երեկույթի ավարտին մասնակիցները ըմբոշխնեցին տոնական տորթը և միասին լուսանկարվեցինք։
Երեկոն համարում ենք կայացած, քանի որ հյուրերը գոհ էին և՛ հայկական համեղ ուտեստներից, և՛ կազմակերպված երեկույթից, և՛ նվերներից:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին իրենց ներկայության և ակտիվության համար 🙂
Ավելի շատ նկարներ այստեղ