Բաղադրատոմսեր

Ռենա Ռեստորանային Համալիր

7 Խորհուրդ հմուտ խոհարարներից

H. A.

31.05.2017

Յուրաքանչյուր խոհարար կամ տնային տնտեսուհի ունի իր գաղտնիքները, որոնք օգտագործում է ճաշ պատրաստելիս: Ու հենց այս գաղտնիքիների շնորհիվ էլ յուրաքանչյուրի պատրաստած ուտելիքը ունենում է ուրույն համ:

Կան մի քանի խորհուրդներ, որոնք տալիս են հմուտ խոհարարները: Հետաքրքիր է, որոնց մասին գիտեիք դուք?

Մի քանի պարզ խորհուրդ ինչ ՉԻ կարելի անել:

Ռենա Ռեստորանային Համալիր

Տոլմա

H. A.

11.04.2017

Տոլման Հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է, այն գրեթե բոլոր տոնական սեղաններին, հավաքույթների ժամանակ ներկա է լինուն:
Ներկայացնեմ ավանդական կերակուրներից մեկը`տոլման: Ազգագրագետների և լեզվաբանների կարծիքով «Տոլմա» բառն առաջացել է ուրարտական «տոլի» կամ ուրարտերեն «ուդուլի» բառից, որը նշանակում է խաղողի տերև. հավանաբար տոլման, սկզբնական շրջանին փաթաթվել է միայն խաղողի տերևով, հետագայում նաև կաղամբի, բանջարի, սերկևիլի և հաղարճի տերևներով: Իսկ ամառային տոլման ենթադրաբար ավելի ուշ է իրագործվել:

Ռենա Ռեստորանային Համալիր

Պասուց տոլմա

H. A.

02.04.2017

Պասուց տոլման հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակներից է:
Այն շատ պրակտիկ կերակրատեսակ է, քանի որ սառնարանում պահվում է բավականին երկար ժամանակ և դրանից ավելի համեղ է դառնում: Այս տոլման կարելի է պատրաստել նախապես և օգտագործել նաև պահքի ընթացքում:

Ռենա Ռեստորանային Համալիր

Գինի եվ գինեգործություն

H. A.

08.03.2017

Ըստ գինեգործության համաշխարհային կազմակերպության 2007 թվականի տվյալների, հայ գինեգործները արտադրել են 43 հազար հեկտոլիտր գինի:

Հայաստանի Հանրապետության տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը, որից էլ կարելի է պատրաստել բարձրորակ քաղցր գինիներ։ Հայաստանը գինեգործությամբ տարածաշրջանի առաջատար երկիրն է։ Հայաստանում արտադրված գինիները հատկապես աչքի են ընկնում իրենց բազմազանությամբ, քանի որ Հայաստանում խաղողի տարբեր տեսակներից պատրաստվում է գինու բազում տեսակներ, որոնք առանձնանում են իրենց ուրույն համով և բույրով:

Ռենա Ռեստորանային Համալիր

Գարեջրի մասին

H. A.

07.03.2017

Գարեջուրը գրեթե նույնքան հին է, որքան մարդկությունը։ Այն պահպանել է իր հեղինակությունը հազարամյակներ շարունակ և շատ վայրերում դարձել է տեղի մշակույթի անբաժանելի մասնիկը։ Եվրոպական շատ երկրներում էլ գարեջուրն ունի հատուկ օր: Այդ օրը կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որտեղ, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մարդիկ կարող են փորձել գարեջրի տարբեր տեսակներ, ծանոթանան գարեջի պատմությանն ու զարգացման փուլրին:
Ներկայացնենք գարեջրի առաջացման պատմությունից մի քանի փաստ:

Ռենա Ռեստորանային Համալիր

Խաշի ավանդույթները

H. A.

08.02.2017

Բոլորիս քաջ ծանոթ Խաշն ունի իր ավանդույթներն ու յուրահատուկ պատմությունը: Հայերը խաշ օգտագործում են դեռ հեթանոսության ժամանակներից: Հիմնականում պահպանվել է պատրաստման եղանակը և արարողակարգը, սակայն կրել է նաև որոշ փոփոխություններ:

Թաբուլե

H. A.

01.02.2017

Թաբուլեն արևելյան աղցան է, որի հիմնական բաղադրամասերն են կազմում բլղուրն ու մանր կտրտած մաղադանոսը։ Քանի որ, այս կերակրատեսակն ունի մի քանի հայրենիք, կան պատրաստման բազմաթիվ օրինակներ և բաղադրատոմսեր: Ներկայացնեմ պատրաստան եղանակներից մեկը, որից օգտվում ենք նաև մենք:

Ռենա Ռեստորանային Համալիր

Հարիսա

H. A.

01.02.2017

Ըստ ավանդույթի, Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, նա վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերի համար: Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին