Բլոգ

Ռենա Ռեստորանային Համալիր

Հարսանիք 6 երկրում

H. A.

23.06.2017

Հարսանեկան սովորույթները տարբերվում են յուրաքանչյուր երկրում: Մենք կարող ենք հանդիպել ամենազարմանալի և նույնիսկ ամենատարօրինակ ավանդույթներին: Սակայն երկրե երկիր շրջագայության ընթացքում կարող ենք հանդիպել նաև շատ հետաքրքիր ավանդույթների, որոնք ցանկանանք փոխառնել նաև մեր հարսանիքների ժամանակ:
Այս հոդվածում ներկայացնում ենք մի քանի երկրի հարսանեկան ավանդույթներից: Իսկ դրանք զարմանալի են, թե՞ տարօրինակ, որոշեք ինքներդ: Ձեր կարծիքը կարող եք գրել մեկնաբանություններում:

Ռենա Ռեստորանային Համալիր

7 Խորհուրդ հմուտ խոհարարներից

H. A.

31.05.2017

Յուրաքանչյուր խոհարար կամ տնային տնտեսուհի ունի իր գաղտնիքները, որոնք օգտագործում է ճաշ պատրաստելիս: Ու հենց այս գաղտնիքիների շնորհիվ էլ յուրաքանչյուրի պատրաստած ուտելիքը ունենում է ուրույն համ:

Կան մի քանի խորհուրդներ, որոնք տալիս են հմուտ խոհարարները: Հետաքրքիր է, որոնց մասին գիտեիք դուք?

Մի քանի պարզ խորհուրդ ինչ ՉԻ կարելի անել:

Ռենա Ռեստորանային Համալիր

Ամուսնական կյանքն ըստ տարիների

H. A.

04.05.2017

Հարսանիքը շատ կարևոր, նոր փուլ է յուրաքանչյուրի համար: Բացի բուն հարսանիքը գեղեցիկ տոնելուց, նշում ենք նաև հոբելյանական տարիները, այսպես ասած ընտանիքի ծնունդը: Որքան էլ որ զարմանալի լինի, ընտանիքի յուրաքանչյուր ծնունդ ունի իր ուրույն անվանումն ու նշանակությունը: Ներկայացնենք դրանք:

Ռենա Ռեստորանային Համալիր

9 բան, որ չի կարելի նվիրել հարսանիքին

H. A.

28.04.2017

Բոլորս էլ, երբ հրավիրված ենք լինում մեր բարեկամի կամ ընկերների հարսանիքին, փորձում ենք ընտրել օգտակար նվեր, սակայն ոչ միշտ է դա ստացվում: Այս հոդվածում կներկայացնենք, թե ինչ չի կարելիլ նվիրել նորապսակներին:

Շատ տարածված է նվիրել կենցաղային իրեր, անկողնային պարագաներ կամ նկարներ, սակայն պետք է հաշվի առնել, այն հանգամանքը, որ ձեր ճաշակը չի համապատասխանում նորապսակների ճաշակի հետ, կամ այդ իրերն արդեն ունեն:

Հարսանիքին Չի կարելի նվիրել՝

Ռենա Ռեստորանային Համալիր

Տոլմա

H. A.

11.04.2017

Տոլման Հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է, այն գրեթե բոլոր տոնական սեղաններին, հավաքույթների ժամանակ ներկա է լինուն:
Ներկայացնեմ ավանդական կերակուրներից մեկը`տոլման: Ազգագրագետների և լեզվաբանների կարծիքով «Տոլմա» բառն առաջացել է ուրարտական «տոլի» կամ ուրարտերեն «ուդուլի» բառից, որը նշանակում է խաղողի տերև. հավանաբար տոլման, սկզբնական շրջանին փաթաթվել է միայն խաղողի տերևով, հետագայում նաև կաղամբի, բանջարի, սերկևիլի և հաղարճի տերևներով: Իսկ ամառային տոլման ենթադրաբար ավելի ուշ է իրագործվել:

Ռենա Ռեստորանային Համալիր

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն 

H. A.

11.04.2017

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմոնը, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր:

Ռենա Ռեստորանային Համալիր

Ներկված հավկիթների ավանդույթները

H. A.

11.04.2017

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:
Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև՝ մեկը պահում է հավկիթի մի ծայրը, և մյուսը համապատասխան ծայրով զարնում նրան։

Ռենա Ռեստորանային Համալիր

Հարսանեկան արդ ու զարդի մաին

H. A.

07.04.2017

Բոլորիս համար էլ արդեն շատ սովորական է դարձել հարսանեկան արդ ու զարդը՝ հարսի զգեստը, մատանիները, արարողության ձևաչափը, նախաամուսնական արարողությունները, ծաղկեփունջը, հարսանեկան թագերն ու բաժակները և այլն: Երբևէ մտածել ե՞ք, ինչ պատմություն ունեն դրանք, կամ որտեղի՞ց են սկիզբ առել, ինչպե՞ս են դարձել ավանդույթ և այդ գեղեցիկ արարողության մի մասնիկ:
Առաջարկում ենք կարդալ մի քանի բացահայտում հարսանեկան արդ ու զարդի մաին:

Ռենա Ռեստորանային Համալիր

Հայկական հարսանեկան երգեր

H. A.

07.04.2017

Հայ ժողովուրդը երգող- պարող ժողովուրդ է: Մենք ունենք ժողովրդական երգեր բոլոր արարողությունների համար: Այսօր կներկայացնենք ժողովրդական հնագույն ավանդական ծեսի՝ հարսանիքի ժամանակ երգվող երգերի շարք: Այս երգերը պարունակում են ժողովրդական ավանդույթներ, երգվում են ծեսին վերաբերող գործողությունների և մասնակիցների մասին: Օրինակ, երգերը կարող են նվիրված լինել փեսային ու հարսին, նրանց ծնողներին, ընկերներին ու ընկերուհիներին, ծեսի մյուս «դերակատարներին», պարզապես հանդիսականներին, հատուկ արարողություններին (օր.՝ «հարսանեկան ծառի» օրհնելը) և այլն։

Ռենա Ռեստորանային Համալիր

Պասուց տոլմա

H. A.

02.04.2017

Պասուց տոլման հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակներից է:
Այն շատ պրակտիկ կերակրատեսակ է, քանի որ սառնարանում պահվում է բավականին երկար ժամանակ և դրանից ավելի համեղ է դառնում: Այս տոլման կարելի է պատրաստել նախապես և օգտագործել նաև պահքի ընթացքում:

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին