H. A.
29.03.2017
Բոլորն էլ պատկերացնում են իրենց հարսանիքը նախապես, թե ինչ տեսք են իրենք ունենալու այդ օրը, ինչպես է զարդարված լինելու սրահը, որտեղ է ընթանալու միջոցառումը և այլն: Սակայն, երբ արդեն մոտ է ամենաերջանիկ օրերից մեկը՝ հարսանիքի օրը, այնքան գործ է առաջանում, որ շատ կարևոր է չմոռանալ ոչ մի մանրուք: Պետք է հասցնել ամենինչ ճիշտ ժամանակին: Կարծում ենք, այս հոդվածը կօգնի Ձեզ
H. A.
23.03.2017
Երբևէ մտածել եք որտեղից է առաջացել մեր առօրյա ուտելիքների անվանումը: Մենք հաճախ հարցնում ենք ուտելիքի բաղադրատոմսը, բայց ոչ անվան առաջացումը կամ, թե ով է հնարել այդ ուտելիքը:
Այսօր կներկայացնենք մի քանի հետաքրքիր մանրամասնություններ ուտելիքների անվանումների առաջացման մասի:
H. A.
20.03.2017
Յուրաքանչյուր ազգ ունի իր սովորույթներն ու ավանդույթները: Ավանդույթների մի մասն էլ կազմում են ազգային խոհանոցի բարիքները: Աշխարհը հիմնականում իմանում է թե, որն է համարվում տվյալ պետության ազգային ուտեստը, օրինակ բոլորս էլ գիտենք, որ պիցցայի հայրենիքը Իտալիան է: Եկեք կրկին շրջագայենք աշխարհով մեկ, իմանալու համար տարբեր ազգերի ազգային ուտեստները:
H. A.
11.03.2017
Արդեն սկսվել է մեծ պահքը, որն իրենից ենթադրում է սննդակարգի փոփոխություն: Պետք է նշել, որ պահքը միայն սննդակարգի փոփոխություն չէ: Յուրաքանչյուրը պետք է հիշի առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից ազատվելու մասին, հեռու մնալ վարկաբեկելուց և ստախոսությունից, կարևորէ անել աստվածահաճո և առաքինի գործեր: Պահքի ժամանակ կարևոր է նաև մոռանալ շատակերության մասին: Պետք է ուտել այնքան, որ բավարար լինի կշտանալու համար:
H. A.
10.03.2017
Մ.Թ.Ա. մարդիկ միայն հայտնիների ծննդյան տոնեն էին նշում, օրինակ Փարավոնի: Քրիստոնեության ընդունումից հետո, հավատացյալները սկսեցին տոնել միայն Քրիստոսի ծնունդը: Հետագայում սկսեցին տոնել արքաների ծննդյան տոները, հետո նաև հարուստ մարդկանց: Ժամանակների փոփոխման հետ փոխվեց նաև այս սովորությունը, մարդիկ սկսեցին նշել իրենց ծննդյան արարողությունը, կազմակերպել մեծ միջոցառումներ և հրավիրել բարեկամներին:
Այսօր ծննդյան արարողությունը նշվում է նաև ռեստորաններում և շատ հետաքրքիր տարբերակներով: Յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչպես և ում հետ անցկացնի իր հատուկ օրը:
H. A.
10.03.2017
Հարսանիքին պատրաստվելը հաճելի, բայց միևնույն ժամանակ դժվար աշխատանք է: Պետք է հիշել ցանկացած մանրուք, հասցնել ճիշտ ժամանակին և գտնել լավագույն առաջարկը Ձեզ համար:
Ամենակարևոր աշխատանքներից է հարսանեկան սրահի ընտրությունը: Հենց այստեղ է անցնելու տոնախմբության հիմնական մասը և ինչ-որ տեղ նաև սրահից է կախված հարսանիքի ընթացքն ու հյուրերի գոհունակությունը:
Այսօր կնշենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ ընտրություն կատարելուց:
H. A.
10.03.2017
Սպասքը առօրյայում ամենաշատ օգտագործվող իրն է և կարող է փոխարինել մի քանի արտահայտության:
Գեղեցիկ շարված սպասքը միշտ տոնական տեսք է հաղորդում սեղանին և ապահովում բարձր տրամադրություն: Կարելի է ասել նաև, որ գեղեցիկ դասավորված սպասքը նպաստում է մարդու ախորժակին:
H. A.
08.03.2017
Ըստ գինեգործության համաշխարհային կազմակերպության 2007 թվականի տվյալների, հայ գինեգործները արտադրել են 43 հազար հեկտոլիտր գինի:
Հայաստանի Հանրապետության տաք կլիման ապահովում է խաղողի քաղցր համը, որից էլ կարելի է պատրաստել բարձրորակ քաղցր գինիներ։ Հայաստանը գինեգործությամբ տարածաշրջանի առաջատար երկիրն է։ Հայաստանում արտադրված գինիները հատկապես աչքի են ընկնում իրենց բազմազանությամբ, քանի որ Հայաստանում խաղողի տարբեր տեսակներից պատրաստվում է գինու բազում տեսակներ, որոնք առանձնանում են իրենց ուրույն համով և բույրով:
H. A.
07.03.2017
Գարեջուրը գրեթե նույնքան հին է, որքան մարդկությունը։ Այն պահպանել է իր հեղինակությունը հազարամյակներ շարունակ և շատ վայրերում դարձել է տեղի մշակույթի անբաժանելի մասնիկը։ Եվրոպական շատ երկրներում էլ գարեջուրն ունի հատուկ օր: Այդ օրը կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որտեղ, աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մարդիկ կարող են փորձել գարեջրի տարբեր տեսակներ, ծանոթանան գարեջի պատմությանն ու զարգացման փուլրին:
Ներկայացնենք գարեջրի առաջացման պատմությունից մի քանի փաստ:
H. A.
16.02.2017
Աշխարհի տարբեր մասերում գոյություն ունեն հարսանեկան ուրույն ավանդույթներ, որոնցից յուրաքանչյուրն ունեն իրենց դերն ու նշանակությունը տվյալ ազգի համար: Այդ ծեսերից շատերը մեզ կարող են թվալ տարօրինակ, երբեմն էլ նույնիսկ զարմանալի: Առաջարկում ենք ճանապարհորդություն կատարենք աշխարհով մեկ՝ տեսնելու, թե ինչպես են տոնում հարսանիքները տարբեր երկրներ: